Գաղտնիության քաղաքականություն
Կայքի օգտագործման պայմանները
Ընկերության գաղտնիության քաղաքականությունը տարածվում է ցանկացած անձնական տեղեկատվության վրա, որը «Դերմոլայֆ Գլոբալ»-ը ստանում է ձեզանից՝ ընկերության ծառայություններին կամ խորհրդատվությանը հասանելիություն ստանալու համար կայքից օգտվելիս։ Կայքին կարող եք միանալ համակարգչից կամ բջջային հեռախոսից։
Ընկերության գաղտնիության քաղաքականությունը կարող է փոփոխվել։ Խնդրում ենք պարբերաբար ստուգել փոփոխությունները։ Օգտվելով կայքից՝ դուք համաձայնում եք սույն պայմաններին։ Եթե համաձայն չեք ընկերության գաղտնիության քաղաքականության պայմաններին, ապա չպետք է օգտվեք ընկերության կայքից։
Հանրային տեղեկատվություն
Խնդրում ենք նկատի ունենալ. եթե որոշեք ձեր մասին տեղեկատվությունը կիսել բաց ձևաչափով՝ օրինակ երրորդ կողմի կայքի միջոցով, ինչպիսին Facebook-ն է, կամ մեր կայքի օգտատիրական բովանդակության տարրերի միջոցով, ապա այդպիսի տեղեկատվությունը կհամարվի հանրային, ոչ թե անձնական։
Հարցեր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ
Եթե ունեք հարցեր ընկերության գաղտնիության քաղաքականության, կայքի բովանդակության կամ գործելակերպի վերաբերյալ, կարող եք կապվել ընկերության հետ՝ ուղարկելով հաղորդագրություն կամ զանգահարելով կայքում նշված հեռախոսահամարներով։
Մտավոր սեփականության իրավունքները և ապրանքային նշանը
«Դերմոլայֆ Գլոբալ» անվանումը, dermolifeglobal.com կայքը և դրա բովանդակությունը պաշտպանված են Հայաստանի Հանրապետության և/կամ այլ երկրների՝ հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների և հարակից իրավունքների մասին օրենսդրությամբ։
Համապատասխանաբար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունից ստանալով համապատասխան իրավունքներ և լիազորություններ՝ ընկերությունն իրեն է վերապահում բոլոր այն իրավունքները, որոնք ուղղակիորեն սահմանված չեն կայքի օգտագործման պայմաններում, սակայն պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով։
Ընկերության պաշտոնական կայքում նշված գործընկերների այլ ապրանքային նշաններն ու լոգոները, ինչպես նաև դրանց այլալեզու տարբերակները, պաշտոնապես գրանցված և իրավականորեն պաշտպանված ապրանքային նշաններ են։ Դրանք կայքում հիշատակվում են բացառապես ծանոթացման նպատակով։
Պատասխանատվության սահմանափակում
«Դերմոլայֆ Գլոբալ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքը պարունակում է միայն ընդհանուր տեղեկատվություն կայքում ներկայացված ապրանքների մասին։ Ընկերությունն այս կայքի միջոցով մասնագիտական խորհրդատվություն կամ ծառայություններ չի մատուցում։ Մասնագիտական խորհրդատվության կամ ծառայությունների համար կարող եք կապվել ընկերության հետ հեռախոսով։ Գնումից առաջ խորհուրդ է տրվում դիմել ընկերության մասնագետներին և խորհրդակցել որակավորված խորհրդատուների հետ։
Ընկերությունն իր վրա չի վերցնում կայքի օգտագործման հետ կապված որևէ ուղղակի, անուղղակի կամ այլ պարտավորություն։ Յուրաքանչյուր անձ/օգտատեր լիովին պատասխանատվություն է կրում օգտագործման հետևանքով հնարավոր վնասների համար։
Ընկերությունը չի երաշխավորում, որ պաշտոնական կայքը միշտ աշխատում է լիովին անվտանգ, առանց սխալների, վիրուսների կամ վնասաբեր ծրագրերի, կամ համապատասխանում է որևէ կոնկրետ չափանիշի, և հետևաբար այս մասով պատասխանատվություն չի կրում։