DermolifeGlobal
Թարմացվել է

Առևտրի պայմաններ

Պատվերի ձևակերպման կարգը

«Դերմոլայֆ Գլոբալ» ՍՊԸ-ի կայքում ցանկացած ապրանք պատվիրելիս դուք պետք է տրամադրեք հեռախոսահամար և առաքման հասցե, որոնք ընկերությունը կպահի բացառապես գաղտնիության շրջանակներում և չի փոխանցի երրորդ անձանց՝ առանց ձեր իմացության և թույլտվության։

Կարող եք նաև պատվեր ձևակերպել՝ զանգահարելով «Կապ» էջում նշված ընկերության հեռախոսահամարներով։

Ապրանքի վերադարձ և փոխարինում

«Դերմոլայֆ Գլոբալ» ՍՊԸ-ն վերադարձվող կամ փոխարինվող ապրանքն ընդունում է իր գտնվելու վայրում։ Վերադարձի դեպքում ընկերությունը պարտավոր չէ իրականացնել ապրանքի փոխադրումը։

Կախված ապրանքի տեսակից, պատվերի քանակից և այլ գործոններից՝ առանձին ապրանքներ կարող են ենթակա չլինել վերադարձի կամ փոխանակման։ Խնդրում ենք դա ճշտել մեր մասնագետների մոտ՝ պատվերը ձևակերպելուց առաջ։

Գնորդն իրավունք ունի պահանջելու վճարված գումարի վերադարձ առաքման ժամկետը լրանալուց հետո, եթե ապրանքը չի ստացվել։