DermolifeGlobal

Բլոգ

Թբիլիսիում՝ Վրաստան, կայացած սեմինարի մասին — New Vision համալսարան

Ապրիլի 25-ից 26-ը Dermolife Global-ը մեր սիրելի գործընկերների հետ մեկնեց Վրաստան։ Ունեցանք հագեցած, տեղեկատվությամբ հարուստ օրեր, ինչպես նաև երկու օր վայելեցինք Թբիլիսիի շունչը՝ կտրվելով աշխատանքային խնդիրներից։

Դա հիանալի հնարավորություն էր մեր մասնագետների համար՝ կրկին ուսուցում անցնելու Վրաստանի լավագույն համալսարաններից մեկում՝ New Vision համալսարանում, պրոֆեսոր Իլյա Մեսխիայի ղեկավարությամբ, ով վիրաբույժ է, մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր, New Vision համալսարանի պրոֆեսոր և Մաշկաբանության ու էսթետիկ բժշկության կենտրոնի (New Vision Health Hub) ղեկավար։

Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նման միջոցառումները կկազմակերպվեն Dermolife Global ընկերության կողմից թե՛ Վրաստանում, թե՛ Եվրոպայում՝ Չեխիայում, Լեհաստանում… այնպես որ հետևե՛ք մեր նոր միջոցառումներին։

Շնչենք վերելքներն ու վայրէջքները միասին՝ Dermolife-ի հետ։