14 մարտի, 2026 թ.DoubleTree by Hilton Yerevan
Մասնագիտական գիտաժողով DoubleTree by Hilton Yerevan-ում
Մարտի 14-ին DoubleTree by Hilton Yerevan-ում կայացավ մեր հերթական մասնագիտական գիտաժողովը՝ Raffaele Rauzo-ի մասնակցությամբ։
Մարտի 14-ին DoubleTree by Hilton Yerevan-ում կայացավ մեր հերթական մասնագիտական գիտաժողովը, որը ևս մեկ կարևոր հարթակ դարձավ ոլորտի առաջատար մասնագետների փորձի փոխանակման և գիտելիքների խորացման համար։
Գիտաժողովի հիմնական թեման էր՝ «Դեմքի բարդ գոտիների կառավարում՝ կլինիկական և անատոմիական մոտեցմամբ, ամբողջական երիտասարդացման ռազմավարություններով», որը ներկայացրեց հանրահայտ պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, Իտալական էսթետիկ բժիշկների ասոցացիայի նախագահ՝ Raffaele Rauzo-ն։ Նրա բազմամյա միջազգային փորձը և առաջադեմ մոտեցումները մեծ հետաքրքրություն առաջացրին մասնակիցների շրջանում՝ ապահովելով բարձր մասնագիտական քննարկումներ և արժեքավոր գիտելիքների փոխանցում։
Գիտաժողովը նաև կրեդիտավորված էր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է միջոցառման բարձր որակն ու կարևորությունը ոլորտի զարգացման տեսանկյունից։
Մենք շարունակելու ենք հետևողականորեն կազմակերպել նմանատիպ միջոցառումներ՝ հրավիրելով միջազգային ճանաչում ունեցող մասնագետների, որպեսզի մեր բժիշկներն ու ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունենան ծանոթանալու ոլորտի վերջին զարգացումներին։
Ծրագիր
- «Դեմքի բարդ գոտիների կառավարում՝ կլինիկական և անատոմիական մոտեցմամբ, ամբողջական երիտասարդացման ռազմավարություններով» — Raffaele Rauzo
Լուսանկարներ
Գրանցվել՝
Մասնագիտական գիտաժողով DoubleTree by Hilton Yerevan-ում
Այս միջոցառման գրանցումը փակ է։
14 մարտի, 2026 թ. · DoubleTree by Hilton Yerevan

